երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Մեծ յոթնյակ»-ի արտգործնախարարները վրդովմունք են հայտնել Նավալնիի մահվան կապակցությամբ

«Մեծ յոթնյակ»-ի արտգործնախարարները վրդովմունք են հայտնել Նավալնիի մահվան կապակցությամբ

«Մեծ յոթնյակ»-ի երկրների արտգործնախարարները շաբաթ օրը կոչ են արել Ռուսաստանին լիովին պարզաբանել Ալեքսեյ Նավալնիի մահվան հանգամանքները, հայտնում է BBC-ն։

Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները շաբաթ օրը հանդիպել են Մյունխենում՝ անվտանգության համաժողովի համար:

«Նրանք իրենց վրդովմունքն են արտահայտել կալանավայրում Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ, ով անարդարացիորեն դատապարտվել է օրինական քաղաքական գործունեության և կոռուպցիայի դեմ պայքարի համար», - ասվում է Իտալիայի հայտարարությունում, որը ներկայումս նախագահում է յոթ երկրներում:

Հանդիպումը սկսվել է մեկ րոպե լռությամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: