երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Մեծ Բրիտանիայի վարչապետն այցելել է Չինաստան

Մեծ Բրիտանիայի վարչապետն այցելել է Չինաստան

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ութ տարվա մեջ առաջին անգամ այցելել է Չինաստան: Նրա այցը կտևի մինչև հունվարի 31-ը, տեղեկացնում է Xinhua-ն:

Նշվում է, որ այցը ներառում է բանակցություններ Չինաստանի ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերություններ ու միջազգային հարցեր։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Սթարմերը կայցելի նաև Շանհայ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը հայտնել էր, որ Պեկինը հույս ունի մեծ Բրիտանիայի վարչապետի այցի ընթացքում «նոր դարագլուխ» բացելու Լոնդոնի հետ հարաբերություններում: Դիվանագետն ընդգծել է, որ երկու երկրները՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, պետք է պահպանեն հաղորդակցությունն ու ամրապնդեն համագործակցությունը:

 

  • Կիսվել: