շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը նոր առաջնորդ ունի

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը նոր առաջնորդ ունի

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Քեմի Բադենոկը՝ դառնալով առաջին սևամորթ կինը, որը գլխավորել է բրիտանական խոշոր կուսակցություններից մեկը:

Գրեթե 100000 պահպանողականի քվեարկության արդյունքի համաձայն՝ նա հաղթել է օրենսդիր Ռոբերտ Ջեներիկին: Բադենոկը կուսակցության ղեկավարի պաշտոնում փոխարինել է նախկին վարչապետ Ռիշի Սուդակին:

Թորիների նոր առաջնորդը 44 տարեկան է: Նախկինում եղեկ է ինժեներ-ծրագրավորող:

Բադենոկը պայքարում է ցածր հարկերի, ազատ շուկայական տնտեսության համար և խոստանում է «վերակառուցել, վերբեռնել և վերածրագրավորել» բրիտանական պետությունը:

 

  • Կիսվել: