երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեծ Բրիտանիայի ևս մեկ քաղաքացի է գերեվարվել Դոնբասում

Մեծ Բրիտանիայի ևս մեկ քաղաքացի է գերեվարվել Դոնբասում

Մեծ Բրիտանիայի ևս մեկ քաղաքացի գերեվարվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքում։ Ինչպես կիրակի հաղորդել է BBC-ն, խոսքը Ջոն Հարդինգի մասին է, ով ավելի քան 50 տարեկան է, Անգլիայի Սանդերլենդ քաղաքից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

BBC-ի փոխանցմամբ՝ անգլիացին, ով նախկինում ընկերներին ասել էր, որ կռվում է Ուկրաինայի ազգային գվարդիայում, մայիսին հանձնվել է Մարիուպոլի «Ազովստալ» պողպատի գործարանում։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը լրատվական կորպորացիային հայտնել է, որ անհանգստացած է նրա գերեվարմամբ։

Հրապարակման համաձայն՝ Հարդինգը Դոնբասում կռվում է 2018 թվականից և ասել, որ այնտեղ է գնացել բժշկական հրահանգչի հմտությունները գործնականում կիրառելու հույսով։ Նա հայտնվել է Ուկրաինայում մոտավորապես նույն ժամանակ, երբ իր հայրենակիցներ Շոն Փիններն ու Էյդեն Ասլինը: Նրանք ևս գերեվարվել են Դոնբասի տարածքում, իսկ հունիսի սկզբին ԿԺԴՀ-ի դատարանը մահապատժի է դատապարտել նրանց և մարոկկացի Սաադուն Բրահիմին՝ որպես վարձկաններ ուկրաինական զինված կազմավորումների կազմում ռազմական գործողություններին մասնակցելու համար:

  • Կիսվել: