հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը արձագանքել է ՀԿ-ների հաշիվների սառեցմանը

Մեծ Բրիտանիայի դեսպանատունը արձագանքել է ՀԿ-ների հաշիվների սառեցմանը

Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մտահոգված է Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից 7 ՀԿ-ների հաշիվների սառեցման վերաբերյալ, գրում է aliq.ge-ն:

Դեսպանատունը ընդգծում է, սա ՀԿ-ների կողմից որևէ անօրինական գործողության պատասխան չէ, այլ քաղաքական դրդապատճառներով որոշում, որը նպատակ ունի լռեցնել նրանց։

Հայտարարության մեջ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կոչ է անում «Վրացական երազանք»-ին չեղարկել բռնաճնշող օրենսդրությունը, դադարեցնել քաղաքացիական հասարակության վրա հարձակումները և երկխոսություն սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝  ճգնաժամից դուրս գալու ելք գտնելու համար։

«Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված է, որ 7 ՀԿ-ների բանկային հաշիվները սառեցվել են Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությամբ ՝ ենթադրյալ դիվերսիայի հետաքննության շրջանակներում։ Մենք մտահոգված ենք, որ սա կարող է չլինել իրենց կողմից որևէ անօրինական գործողության պատասխան, այլ քաղաքական դրդապատճառներով որոշում, որը նպատակ ունի լռեցնել վերոնշյալ ՀԿ-ներին»,-գրում են նրանք։

  • Կիսվել: