Մեծ Բրիտանիան Զապորոժիեի ԱԷԿ -ի պատճառով պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ
Մեծ Բրիտանիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնել Զապորոժյեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակի պատճառով: Վարչապետ Բորիս Ջոնսոնն անխոհեմ է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները եւ հայտարարել, որ դրանք ուղղակի սպառնալիք են ամբողջ Եվրոպայի համար, հաղորդում է BBC-ն: Մեծ Բրիտանիայի կառավարությունում իրավիճակը շատ տագնապալի են անվանել։
"Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Բորիս Ջոնսոնը արտակարգ հեռախոսազրույց են ունեցել եւ համաձայնել են, որ այժմ գլխավոր առաջնահերթությունը ռուսական կողմին ստիպելն է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ատոմակայանի գոտում", - ասված է հաղորդագրության մեջ:
"Ես քիչ առաջ Զապորոժիեի ԱԷԿ-ում Զելենսկու հետ քննարկել եմ լուրջ իրավիճակը։ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի էլեկտրակայանի վրա հարձակումը եւ ապահովի վթարային ծառայությունների անարգել հասանելիությունը", - Twitter-ում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ։


