Մեծ Բրիտանիան հրաժարվել Է Ուկրաինայում ռազմական կոնտինգենտ տեղակայելու ծրագրերից
Բրիտանական ռազմական ղեկավարությունը հրաժարվել է Ուկրաինայի նավահանգիստներն ու քաղաքները պաշտպանելու համար 30-հազարանոց զորախումբ տեղակայելու գաղափարից։ Փոխարենը քննարկվում են ռազմական գործողությունների դադարեցումից հետո «աջակցության ուժերի» տեղակայման ծրագրերը, հայտնում է The Times-ը:
Նոր, «ավելի իրատեսական առաքելությունը» ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ եվրոպական առաջնորդների առցանց խորհրդաժողովի արդյունքներով:
Նոր պլանը ներառում է Արևմտյան Ուկրաինայի օդային անվտանգության ապահովում, ուկրաինացի զինվորականների պատրաստման աջակցություն և Սև ծովի ականազերծում: Բրիտանական «աջակցության ուժերը», որոնք ներառում են լոգիստիկայի, սպառազինության եւ ուսուցման փորձագետներ, «չեն զբաղվի ռազմաճակատի գծում զորքերի մատակարարմամբ»: Նրանց դերն է նպաստել «Ուկրաինայի ցամաքային զորքերի վերականգնմանն ու վերակազմավորմանը» ։
Սթարմերը նաև հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է «ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի, հատկապես տնտեսության վրա ՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով պատժամիջոցներ և ավելի լայն միջոցներ»:


