ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինայից իր ռազմական հրահանգիչների հեռանալու մասին

Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինայից իր ռազմական հրահանգիչների հեռանալու մասին

Իրավիճակի սրման դեպքում բրիտանացի զինվորականները Ուկրաինայում չեն լինի, մասնավորապես՝ փետրվարի 12-13-ին ռազմական հրահանգիչները կլքեն երկիրը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին: 

«Ուկրաինայում կային բրիտանական զորքեր, որոնք պատրաստում էին ուկրաինացի զինվորականներին, մենք պատրաստեցինք տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորների, վերջին շաբաթներին մենք տրամադրեցինք պաշտպանական հակատանկային համակարգեր, նաև որոշ հրահանգիչներ ուղարկվեցին ուկրաինացի զինվորականներին զենքի համակարգում օգնելու համար, բայց Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում բրիտանացի զինվորական չի լինի Ուկրաինայում»,- ասել է Հիփին Sky News-ի եթերում։

  • Կիսվել: