Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել
Մերձմոսկովյան Բալաշիխայում այսօր առավոտյան սպանվել է ադրբեջանցի գործարար, սուպերմարկետի սեփականատեր 61-ամյա Նազիմ Ահմեդովը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ երբ նա դուրս է եկել Մերսեդես ավտոմեքենայից, նրան է մոտեցել դիմակավորված մի անձ և 5 անգամ կրակել նրա վրա։
Ահմեդովը տեղում մահացել է։ Հանցագործը դեն է նետել ատրճանակը և փախել։
Նրան սպանելու ժամանակ կինը եղել է մեքենայի մեջ։
Ըստ SHOT-ի տեղեկության, Ախմեդովը 62 հազար ռուբլի պարտք ուներ, իսկ վերջին 10 տարվա ընթացքում նրան 37 անգամ դատվել է որպես պատասխանող կողմ։