հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ ցանկանում են համագործակցել Իսրայելի հետ՝ Իրանի կողմից իրականացվող հարձակումների ֆոնին. Նեթանյահու

Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ ցանկանում են համագործակցել Իսրայելի հետ՝ Իրանի կողմից իրականացվող հարձակումների ֆոնին. Նեթանյահու

Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ ցանկանում են համագործակցել Իսրայելի հետ՝ Իրանի կողմից իրականացվող հարձակումների ֆոնին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Հարցին, թե արդյոք տարածաշրջանի մյուս երկրները, որոնք ենթարկվում են Իրանի հարձակումներին, դիմու՞մ են Իսրայելին՝ գործընկեր դառնալու ցանկությամբ, Նեթանյահուն պատասխանել է. «Ավելի շատ, քան դուք կարծում եք։ Ավելի շատ, քան ես կարող եմ ասել»։

Իսրայելի վարչապետը, սակայն, չի մանրամասնել, թե որ երկրների մասին է խոսքը, և ինչ ձևաչափով կարող է իրականացվել հնարավոր համագործակցությունը։

  • Կիսվել: