Մեքսիկայում բեռնատարում տասը երաժիշտների դիեր են հայտնաբերվել
Մեքսիկայի Չիլպա դե Ալվարես թաղամասում կայանված բեռնատարում ոստիկանությունը հայտնաբերել է Sensation երաժշտական խմբի 10 անդամների այրված դիերը, տեղեկացնում է El Universal-ը:
Ըստ նախնական տվյալների՝ երաժիշտները հայտնվել էին որոգայթում՝ ներկայացումից հետո վերադառնալով Տլայելպան բնակավայրից:
Ներկայումս անհայտ է, թե ով է կանգնած հարձակման հետևում: Ոստիկանությունը հետաքննում է դեպքը: