Մենք վերադառնում ենք Միացյալ Նահանգներ առանց համաձայնագրի. ԱՄՆ փոխնախագահը՝ Իրանի հետ բանակցությունների մասին
Մենք վերադառնում ենք Միացյալ Նահանգներ առանց համաձայնագրի: Այս մասին, անդրադառնալով խոսելով Իսլամաբադում Իրանի հետ տեղի ունեցած բանակցություններին, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք մի շարք էական քննարկումներ ունեցանք իրանցիների հետ։ Սա լավ լուրն է։ Վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չհասանք, և կարծում եմ, որ դա վատ լուր է Իրանի համար շատ ավելի, քան Միացյալ Նահանգների:
Մենք վերադառնում ենք Միացյալ Նահանգներ առանց համաձայնագրի։ Մենք շատ հստակ ուրվագծեցինք մեր կարմիր գծերը՝ ինչի շուրջ էինք պատրաստ համաձայնության գալ նրանց հետ, և ինչի շուրջ՝ ոչ։ Եվ մենք դա հնարավորինս հստակեցրինք, բայց նրանք որոշեցին չընդունել մեր պայմանները»։
Տեսանյութը՝ այստեղ:


