շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Մենք ոչ մեկի հողերին չենք հավակնում, ցանկանում ենք՝ Սիրիան, հասնի խաղաղության»․ Էրդողան

«Մենք ոչ մեկի հողերին չենք հավակնում, ցանկանում ենք՝ Սիրիան, հասնի խաղաղության»․ Էրդողան

Սիրիայում արդեն քաղաքական և դիվանագիտական նոր իրողություն է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Նա նշել է, որ Սիրիայի ապագան որոշելու է Սիրիայի ժողովուրդը: Էրդողանը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում իրադարձությունների հրահրումը ոչ ոքի օգուտ չի տա: Թուրքիայի նախագահը հավելել է, որ իր երկրի ազգային անվտանգության դեմ ձեռնարկվող բոլոր քայլերը կկանխվեն, և կոչ է արել տարածաշրջանային և միջազգային դերակատարներին աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը և ազգային միասնությանը․

«Մենք ոչ մեկի հողերին չենք հավակնում և ցանկանում ենք, որ մեր հարևան երկիրը՝ Սիրիան, հասնի խաղաղության, որին ձգտում է 13 տարի», - ասել է Էրդողանը:

  • Կիսվել: