հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն ուղղված ցանկացած ծրագրի․ Ֆիդան

Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն ուղղված ցանկացած ծրագրի․ Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Դավիդ Վադեֆուլի հետ։ Կողմերը հանդիպումից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում Ֆիդանը, անդրադառնալով Իրանին նշել է, որ այս պատերազմը պետք է ավարտվի որքան հնարավոր է շուտ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ նրա՝ Թուրքիան ինտենսիվ ջանքեր է գործադրում պատերազմը դադարեցնելու համար և տեսնում, որ Իրանի համար այժմ անջատողական սցենարներ են մշակվում։

«Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն ուղղված ցանկացած ծրագրի: Մենք հիմիկվանից զգուշացնում ենք նրանց, ովքեր ցանկանում են ներգրավվել նման արկածախնդրությունների մեջ: Ոչ ոք չպետք է նման երազանք ունենա»,- նշել է Ֆիդանը:

Թուրքիայի արտգործնախարարը նաև հավելել է, որ պատրաստ են պատերազմի ընթացքի և հետևանքների վերաբերյալ բոլոր սցենարներին։

  • Կիսվել: