շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք կվերականգնենք տարածքային ամբողջականությունը. Վրաստանի վարչապետ

Մենք կվերականգնենք տարածքային ամբողջականությունը. Վրաստանի վարչապետ

Վրաստանի իշխանությունները ծրագրում են վերականգնել հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ վարելով «խաղաղ, ողջամիտ քաղաքականություն»։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Հարավային Օսիայում ռազմական գործողությունների բռնկման 14-րդ տարելիցի կապակցությամբ։

«Մենք կվերականգնենք տարածքային ամբողջականությունը և միավորելով երկիրը՝ կընտրենք խաղաղ, խելամիտ քաղաքականություն։ Մենք հավատում ենք, որ անպայման կհասնենք նպատակին՝ Վրաստանի միավորմանը։ – գրել է նա Facebook-ում:
 
Երկուշաբթի Վրաստանը նշում է Հարավային Օսիայում ռազմական հակամարտության 14-ամյակը։ Բոլոր պետական ​​հաստատություններում պետական ​​դրոշները խորնարհված են: Երկրի առաջին դեմքերը պատրաստվում են այցելել Թբիլիսիի Մուխաթգվերդի գերեզմանատուն, որտեղ թաղված են մարտերի ժամանակ զոհված վրացի զինվորները։
 

2008 թվականին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, իսկ Թբիլիսին ի պատասխան խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները ՌԴ-ի հետ։

  • Կիսվել: