կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք գիտենք, թե ում ձեռքերով է իրականացվել «Կրոկուսի» ահաբեկչությունը․ Պուտին

Մենք գիտենք, թե ում ձեռքերով է իրականացվել «Կրոկուսի» ահաբեկչությունը․ Պուտին

«Կրոկուս»-ի ահաբեկությունը արմատական իսլամիստների ձեռքի գործն է։ Ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Միացյալ Նահանգները տարբեր ուղիներով փորձում է բոլորին համոզել, որ «Կրոկուս»-ի արյունալի ահաբեկության մեջ իբր Կիևի հետքը չկա, որ դա արգելված ԴԱԻՇ-ն է»,- հավելել է ՌԴ նախագահը։

Պուտինը «Կրոկուս»-ի ահաբեկությունն անվանել է «2014 թվականից Կիևի նեոնացիստական ռեժիմի ձեռքով Ռուսաստանի դեմ կռվողների փորձերի մի ամբողջ շղթայի օղակ»:

«Մենք պետք է ստանանք մի շարք հարցերի պատասխաններ, թե արդյոք արմատական իսլամիստներն իսկապես որոշել են հարվածել Ռուսաստանին»,- նշել է Պուտինը։

«Միանգամայն ակնհայտ է, որ «Կրոկուս»-ում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությունն ահաբեկման գործողություն է, և հարց է առաջանում, թե ում է դա ձեռնտու»,- շեշտել է ՌԴ նախագահը։

Պուտինի պնդմամբ՝ անհրաժեշտ է պատասխանել այն հարցին, թե ինչու են ահաբեկիչները «Կրոկուս»-ում հանցագործություն կատարելուց հետո փորձել մեկնել Ուկրաինա, և ովքեր էին այնտեղ նրանց սպասում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: