Մենք երբեք չենք խոնարհվի թշնամու առջև. Իրանի նախագահ
Բանակցությունների նպատակը ազգային շահերի պաշտպանությունն է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք երբեք չենք խոնարհվի թշնամու առջև, իսկ ինչ վերաբերում է բանակցություններին, դա չի նշանակում հանձնվել կամ նահանջել։
Ավելի շուտ, նպատակը Իրանի ժողովրդի իրավունքների իրականացումն ու ազգային շահերի պաշտպանությունն է հեղինակավոր կերպով»:


