հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մենք դեմ ենք ցանկացած ռազմական գործողության. Իրանի ԱԳ նախարարը՝ Դամասկոսում

Մենք դեմ ենք ցանկացած ռազմական գործողության. Իրանի ԱԳ նախարարը՝ Դամասկոսում

Դամասկոս ժամանելուն պես Իրանի արտգործնախարարն ասել է. «Մենք հասկանում ենք մեր հարևան երկրի՝ Թուրքիայի մտահոգությունները և կտրականապես դեմ ենք որևե պատրվակով ցանկացած ռազմական գործողության», գրում է parstoday.com-ը:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Դամասկոսի օդանավակայան ժամանելուց հետո իր գոհունակությունն է հայտնել Սիրիայում գտնվելու կապակցությամբ և ասել.«Մենք խստորեն դատապարտում ենք Սիոնիստական ​​ռեժիմի ներկայիս գործողությունը և Սիրիայի տարածքային ամբողջականության խախտումը։ Սիոնիստները Սիրիայում դիմադրող ժողովրդի դեմ կիրառվող պատժամիջոցներին զուգահեռ անկայունություն են առաջացնում և մեծացնում են ժողովրդի խնդիրները»:

Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Այժմ, երբ սիրիացի ժողովուրդը վերադառնում է իր քաղաքներն ու տները, նրանք փորձում են այդ գործողություններով ապակայունացնել Դամասկոսը»:

Նշելով, որ Սիրիայի ժողովուրդը և կառավարությունը պաշտպանում են երկրի տարածքային ամբողջականությունը, Ամիր Աբդոլահյանը հստակեցրել է.«Սիրիայի և Թուրքիայի միջև առկա թյուրըմբռնումները մենք փորձում ենք լուծել դիվանագիտական ​​և քաղաքական երկխոսության միջոցով»:

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադն ասել է.«Սիրիան լրջորեն հետամուտ է Իրանի միջուկային խնդրին և աջակցում է այդ կապակցությամբ Թեհրանի դիրքորոշմանը »:

Անդրադառնալով Սիրիայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների շարունակությանը և Դիմադրության առանցքը թուլացնելուն ուղղված գործողություներին՝ Սիրիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդ զարգացումները պետք է ուսումնասիրվեն համաշխարհային զարգացումների ֆոնին։

  • Կիսվել: