հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մենք չենք կարող թույլ տալ եղբայրության խաթարումը Հալեպում. Էրդողան

Մենք չենք կարող թույլ տալ եղբայրության խաթարումը Հալեպում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հալեպում ընթացող զարգացումների պայմաններում անհրաժեշտ է կանխել ազգերի միջև եղած եղբայրական հարաբերությունների խաթարումը, գրում է ermenihaber.am-ը:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ թուրքերի, արաբների և քրդերի միջև եղած եղբայրությունը խաթարվի»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ գործընթացին պետք է զգուշորեն մոտենալ, իսկ սադրանքների նկատմամբ՝ լինել առավել զգոն։

Այս մասին վերջինս հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կենտրոնական կառավարման խորհրդի նիստում, որում քննարկվել են Սիրիայի շուրջ վերջին զարգացումները և «Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականը։

Նիստում Էրդողանը նշել է, որ Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, իսկ Հալեպի «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերից» (YPG) ազատվելը կարևոր քայլ է Սիրիայում կայուն խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ։

Էրդողանը նաև ընդգծել է, որ Հալեպում ստեղծված իրավիճակը պատմական հնարավորություն է մարտի 10-ի համաձայնագրի իրագործման համար, և Թուրքիան շարունակելու է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

  • Կիսվել: