շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք չենք կարող շարունակել կախված լինել ԱՄՆ-ի ընտրական գործընթացներից․ Միշել

Մենք չենք կարող շարունակել կախված լինել ԱՄՆ-ի ընտրական գործընթացներից․ Միշել

Եվրամիությունը չպետք է կախված լինի ԱՄՆ-ում ընտրական գործընթացներից, այլ պետք է ինքնուրույն ապահովի իր անվտանգությունը և նույնիսկ անցնի պատերազմական տնտեսության ռեժիմի, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որը սյունակ է հրապարակել Libre պարբերականում։

«Պետք է ավելի լավ պատրաստված լինենք պաշտպանական հարցերում և անցնենք պատերազմական տնտեսության: Եկել է մեր անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելու ժամանակը»,- գրել է բելգիացի քաղաքական գործիչը, ով Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնը կլքի աշնանը:

  • Կիսվել: