չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Մենք չենք հրաժարվի միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու մեր անօտարելի իրավունքից. ՄԱԿ-ում Իրանի դեսպան

Մենք չենք հրաժարվի միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու մեր անօտարելի իրավունքից. ՄԱԿ-ում Իրանի դեսպան

ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Իրանի մշտական ներկայացուցիչ, դեսպան՝ Ալի Բահրեյնին Սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ռազմական հարձակումները որակել է ակնհայտ ագրեսիա և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում, և հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվի միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իր անօտարելի իրավունքից։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, Ալի Բահրեյնին երեքշաբթի օրը ՄԱԿ-ի զինաթափման համաժողովում ասել է. «Միացյալ Նահանգները, հանցավոր արարքով, Իսրայելի հետ համաձայնության գալով և հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի անհավասարակշիռ զեկույցին, հարձակում կատարելով թիրախավորել է ոչ միայն Իրանը, այլև միջուկային զենքի չտարածման համաշխարհային ռեժիմը»։

Անդրադառնալով «միջուկային զենքով զինված հանցավոր ռեժիմի» և «Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ոչ անդամի» հետ ԱՄՆ-ի համագործակցությանը, Բահրեյնին զգուշացրեց, որ այս գործողությունը ամոթալի բիծ կմնա Միացյալ Նահանգների պատմության մեջ և լայնածավալ բացասական հետևանքներ կունենա միջազգային խաղաղության և անվտանգության համար։

Իրանի դեսպանը նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը 1970 թվականից ի վեր հավատարիմ է եղել միջուկային զենքի չտարածման մասին պամանագրին և միշտ ընդգծել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը։ Սակայն այս անկեղծ նվիրվածության արդյունքը եղել են անարդար պատժամիջոցները և իր օբյեկտների դեմ ռազմական հարձակումները։

Բահրեյնին նաև ՄԱԿ-ին, Անվտանգության խորհրդին, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը և նրա գլխավոր քարտուղարին կոչ արեց անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան միջազգային իրավունքի այս կոպիտ խախտման։

Իրանի դեսպանն ընդգծել է․-«Իրանը ցույց է տվել իր զգոնությունը, վճռականությունը, հզորությունը՝ իր տարածքը, ժողովրդին և իրավունքները պաշտպանելու գործում և վճռականորեն կօգտագործի ցանկացած ագրեսիայից ինքնապաշտպանվելու իր անօտարելի իրավունքը: Թեհրանը երբեք չի հրաժարվի միջուկային գիտելիքը և էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իր անօտարելի իրավունքից»։

ՄԱԿ-ի զինաթափման համաժողովում անդամների ճնշող մեծամասնությունը դատապարտեց Իսրայելի ռեժիմի և Ամերիկայի ռազմական ագրեսիան Իրանի դեմ և ընդգծեց Թեհրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ խաղաղ լուծման հասնելու անհրաժեշտությունը։

  • Կիսվել: