ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մենք այդքան ժամանակ չունենք․ Կադիրովը մեկնաբանել է ՌԴ-ի դեմ տասը տարի պայքարելու վերաբերյալ Զելենսկիի հայտարարությունը

Մենք այդքան ժամանակ չունենք․ Կադիրովը մեկնաբանել է ՌԴ-ի դեմ տասը տարի պայքարելու վերաբերյալ Զելենսկիի հայտարարությունը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան պատրաստ է պայքարել Ռուսաստանի դեմ անգամ տասը տարի։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին մեկնաբանության ձայնագրությունը հրապարակվել է Չեչնիայի ղեկավարի թելեգրամյան ալիքում։

«Ես այստեղ կարդացի, որ Զելենսկին հայտարարել է տասը տարի պայքարելու պատրաստակամության մասին։ Հեյ, հիմա՛ր։ Մենք այդքան ժամանակ չունենք, մոտ օրերս վերջդ կտանք։ Կարծում եմ՝ շիզոֆրենիա ունես։ Գնա ավագ եղբորդ՝ Բայդենի մոտ և ձեռքով բարևներ փոխանակեք միմյանց հետ»,- ծիծաղելով ասել է Կադիրովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կարող է պայքարել Ռուսաստանի հետ նույնիսկ տասը տարի։ 

«Մենք չենք կարող զիջել մեր երկրի տարածքները, բայց պետք է ինչ-որ երկխոսություն գտնենք Ռուսաստանի հետ, եթե նրանք ունակ են դրան, ապա մենք պատրաստ ենք»,- ասել է նա՝ միաժամանակ Զելենսկին նշելով, որ որքան շուտ երկխոսությունը տեղի ունենա, այնքան քիչ մարդ կմահանա։ Սակայն նա չի բացառել այլ տարբերակ ևս․ «Մենք կարող ենք պայքարել Ռուսաստանի Դաշնության դեմ նույնիսկ տասը տարի»։

  • Կիսվել: