շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մեդվեդևը Զելենսկուն համեմատել է Հիտլերի հետ

Մեդվեդևը Զելենսկուն համեմատել է Հիտլերի հետ

ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, որով վերջինս արևմտյան երկրներին կոչ է արել հատուկ ռազմական գործողության համար պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի ամբողջ ազգաբնակչությանը։ Մեդվեդևը հայտարարել է, որ նման մտքեր հնչեցրել է միայն Հիտլերը։

«Ուկրաինայի գլխավոր ծաղրածուն առաջարկել է «պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի ամբողջ բնակչությանը»։ Մի ամբողջ ժողովրդի նկատմամբ նման գաղափարներ վերջին անգամ Ադոլֆ Հիտլերն է փորձել կյանքի կոչել։ Այսքանից հետո դեռ հարցեր մնացե՞լ են ուկրաինական իշխանությունների բնույթի մասին»,- թելեգրամյան իր ալիքում գրել է Մեդվեդևը։

  • Կիսվել: