կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարտի 21-ն իրանական 1403 թվականի առաջին օրն է

Մարտի 21-ն իրանական 1403 թվականի առաջին օրն է

Իրանի ամենագեղեցիկ տոներից է` Նորուզն, իրանական Նոր տարին, որը համընկնում է գարնան սկզբի հետ, գրում է parstoday.ir-ը:

2010 թվականից որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն ճանաչված ՝ իրանական նոր տարին նշվում է նաև ամբողջ Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Մոնղոլիայում (տարածաշրջանային հիմունքներով) և որտեղ կան իրանական ծագում ունեցող համայնքներ: Նորուզի սկզբնավորումը ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունի : Այս տոնի և նրա ավանդույթների միջոցով դուք կարող եք բացահայտել Իրանի բուն արմատները:

Պաշտոնապես Նորուզը, (Սաալ Թահվիլ) նշվում է մարտի 21-ին, բայց այն կարող է ընկնել նաև մեկ օր շուտ կամ մեկ օր ուշ՝ հիմնվելով մաթեմատիկական և աստղագիտական հաշվարկների վրա: Իրանում տոնակատարությունները շարունակվում են տասներեք օր: Նորուզը, որը համընկնում է գարնան սկզբի հետ, իմաստ ունի, որը խորապես կապված է վերածննդի և լույսի հետ, որը վերադառնում է ձմռան մութից հետո:

ԻԻՀ ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների հայերեն ռադիոժամը շնորհավորում է, իրանական Նոր տարվա ` 1403 թվի և գարնանամուտի կապակցությամբ՝ սիրելի իրանցիներին և բոլոր նրանց ովքեր տոնում են այս գեղեցիկ օրը, մաղթելով բոլորին ուրախությամբ լի տարի:

 

  • Կիսվել: