երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մարիա Զախարովան պատասխանել է Մոսկվայում Իսրայելի դեսպանին

Մարիա Զախարովան պատասխանել է Մոսկվայում Իսրայելի դեսպանին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ի պատասխան Մոսկվայում Իսրայելի դեսպանի՝ Իրանի հարվածը դատապարտելու կոչին, նշել է, որ Իսրայելը երբևէ չի դատապարտել Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի Դաշնության տարածքում։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ՌԴ-ում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը ասել է, որ Իսրայելն ակնկալում է Ռուսաստանի կողմից Իրանի զանգվածային հրթիռային հարձակման դատապարտում:

«Սիմո՛նա, հիշեցրեք ինձ՝ ե՞րբ է Իսրայելը դատապարտել Կիևի ռեժիմի առնվազն մեկ հարված ռուսական մարզերին: Չե՞ք հիշում, ես ևս: Բայց ես հիշում եմ իսրայելցի պաշտոնյաների պարբերաբար հայտարարությունները՝ ի պաշտպանություն Զելենսկու գործողությունների», - թելեգրամյան ալիքում գրել է Զախարովան:

  • Կիսվել: