կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարգարիտա Սիմոնյանն արտասվել է Ղրիմի մասին Պուտինի 10 տարի առաջվա ելույթը լսելիս

Մարգարիտա Սիմոնյանն արտասվել է Ղրիմի մասին Պուտինի 10 տարի առաջվա ելույթը լսելիս

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ լսելով Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը 10 տարի առաջ Ղրիմի՝ Ռուսաստանի հետ վերամիավորման համերգին, արտասվել է։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես հազվադեպ եմ լաց լինում: Բայց այս խոսքերը լսելով, ես իսկապես լաց եղա: ...Եվ անհանգիստ, գրեթե կրոնական վախով, շունչս պահած, ամեն օր սպասում եմ այս հույզերի կրկնությանը, երբ բոլոր ռուսական հողերը վերադարձվում են Ռուսաստանին, ինչպես տասը տարի առաջ վերադարձավ Ղրիմը՛՛:

  • Կիսվել: