Մակունցն ու կոնգրեսական Յանգ Քիմը խոսել են Լաչինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամի մասին
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ հանդիպել է կոնգրեսական Յանգ Քիմի հետ։
«Հաճույք ունեցա հանդիպել կոնգրեսական Յանգ Քիմի հետ։ Խոսեցինք Հայաստանի առաջնահերթությունների, խաղաղ գործընթացի և Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամի մասին»,- գրել է Մակունցը։