երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մակրոնը Զելենսկիին հանձնել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևը (տեսանյութ)

Մակրոնը Զելենսկիին հանձնել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևը (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Մակրոնի թվիթերյան միկրոբլոգում:

«Հարգանքի տուրք Ուկրաինային և նրա ժողովրդին, հարգանքի տուրք քեզ՝ հարգելի՛ Վլադիմիր, քո քաջության և նվիրվածության համար», -գրել է Մակրոնը։

Պատվո լեգեոնի շքանշանը Ֆրանսիայի բարձրագույն պարգևն է, որը շնորհվում է Հանրապետության նախագահի կողմից ռազմական կամ քաղաքացիական վաստակի համար։

 

  • Կիսվել: