կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մակրոնը նախազգուշացրել է Իրանին եւ տարածաշրջանի խմբավորումներին Իսրայելի դեմ նոր ճակատ չբացել

Մակրոնը նախազգուշացրել է Իրանին եւ տարածաշրջանի խմբավորումներին Իսրայելի դեմ նոր ճակատ չբացել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է տարածաշրջանային տարբեր խաղացողներին, նաեւ Իրանին եւ լիբանանյան «Հեզբոլլահին», որ նոր ճակատ չբացեն Իսրայելի դեմ։ Այս մասին նա հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Ես կցանկանայի զգուշացնել «Հեզբոլլահին», Իրանի իշխանություններին, Եմենի հուսիներին եւ տարածաշրջանի այլ խաղացողների, որոնք սպառնում են Իսրայելին, չմտածված վտանգի չդիմեն եւ նոր ճակատ չբացեն»,- ասել է Մակրոնը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: