երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մակրոնը խոսել է Ուկրաինայի մոտալուտ պարտության հավանականության մասին

Մակրոնը խոսել է Ուկրաինայի մոտալուտ պարտության հավանականության մասին

Ուկրաինան շուտով կարող է պարտվել: Այս մասին Ելիսեյան պալատում մասնավոր զրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակարոնը, գրում է Politico-ն:

Նշվում է, որ Մակրոնն ասել է, որ ներկայումս ավելի շատ քննարկումներ են ընթանում, մինչդեռ իրականում մոբիլիզացիայի կարիք կա: Ֆրանսիայի ղեկավարը հանդես է եկել իրավիճակի փոփոխության օգտին․

«Անհրաժեշտ է վերականգնել զորքերը, շատ ավելի մեծ մոբիլիզացիա հայտարարել»,-նշել է Մակրոնը:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելի վաղ թույլ էր տվել Եվրամիության երկրներին զորքեր ուղարկել Ուկրաինա: Նա նաև հայտարարել է, որ արևմտյան երկրները մտադիր են անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը չկարողանա հաղթել:

  • Կիսվել: