հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից ուղևորվող լցանավի կալանման մասին

Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից ուղևորվող լցանավի կալանման մասին

Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Մեծ Բրիտանիայի և մյուս գործընկերների աջակցությամբ Ատլանտյան օվկիանոսում կալանել են Ռուսաստանից ուղևորվող լցանավը, որը գտնվում է պատժամիջոցների ներքո։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Երեկ առավոտյան Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող Tagor հերթական նավթատար լցանավը, որը գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ: Գործողությունն իրականացվել է Ատլանտյան օվկիանոսում՝ միջազգային ջրերում, մի շարք գործընկերների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ՝ ծովային իրավունքի խիստ պահպանմամբ», - գրել է Ֆրանսիայի ղեկավարը X-ում:

Նա անընդունելի է համարել նավերի կողմից միջազգային պատժամիջոցների շրջանցումը, ինչպես նաև «ավելի քան 4 տարի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմի ֆինանսավորումը»։

«Այս նավերը, որոնք չեն պահպանում ծովային նավարկության ամենահիմնական կանոնները, նաև սպառնալիք են ներկայացնում շրջակա միջավայրի և բոլորի անվտանգության համար»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։

 

  • Կիսվել: