ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մակրոնը հայտարարել է որ Ուկրաինային առայժմ կործանիչներ պետք չեն

Մակրոնը հայտարարել է որ Ուկրաինային առայժմ կործանիչներ պետք չեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի բացառում Կիևին կործանիչների մատակարարումը, սակայն առայժմ Ուկրաինան այլ առաջնահերթություններ ունի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ BFMTV հեռուստաալիքին հղումով։

«Սա չի համապատասխանում ուկրաինական ԶՈւ-ի այսօրվա կարիքներին»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի առաջնորդը հաստատել է, որ «բացարձակապես ոչինչ չի բացառում», բայց ոչ մի դեպքում չի կարող կործանիչներ մատակարարել Ուկրաինային առաջիկա շաբաթների ընթացքում։

 

Մակրոնը նաև հավելել է, որ նախընտրում է Կիևին օգնել այլ «առաջնահերթությունների» հարցում, ինչպիսին է Caesar հաուբիցների մատակարարումը։

  • Կիսվել: