շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Մակրոնը բանակցություններ է վարել Զելենսկու հետ

Մակրոնը բանակցություններ է վարել Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո բանակցություններ է վարում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 45 րոպե։
 
Շաբաթ օրը Մակրոնն արդեն հեռախոսով զրուցել էր Զելենսկու հետ, ով, ինչպես լրագրողներին հայտնել են Ելիսեյան պալատից, այն ժամանակ վստահեցրել է նրան, որ «չի պատասխանի Դոնբասի շփման գծում սադրանքներին»։
 
Ֆրանսիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել «նոր քայլերի հանուն կայունության և խաղաղության և չի բացառել նոր առաքելությունները»։
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: