երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մախաչկալայում խոշոր պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և տուժածներ

Մախաչկալայում խոշոր պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և տուժածներ

Մախաչկալայի գազալցակայաններից մեկում պայթյուն է որոտացել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը:

Նա հայտնել է, որ  պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 10-ը՝ տուժել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, բժիշկներ և հատուկ տեխնիկա: 

Ոստիկանները մարդկանց տեղափոխում են անվտանգ տարածք, քանի որ կրկնակի պայթյունի սպառնալիքի կա

Դաղստանի դատախազությունը ստուգումներ է սկսել։ ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ հրդեհի մակերեսը կազմում է 500 քմ:

Ավելի ուշ Դաղստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ զոհերի թիվը հասել է 12-ի,  տուժել է 50 մարդ:

  • Կիսվել: