ՄԱԿ-ը կարծում է, որ Գազայի հակամարտությունը քաղաքականության ձախողումների հետևանք է
Համաշխարհային առաջնորդները սխալ կերպով են կենտրոնացել կարճաժամկետ լուծումների վրա, ներառյալ փոքրամասշտաբ մարդասիրական նախաձեռնությունները Գազայի հատվածում, ի վնաս Պաղեստինի պետություն ստեղծելու ավելի հեռուն գնացող ջանքերի: Նման կարծիք է հայտնել Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը The New York Times- ին տված հարցազրույցում ։
Վերջին հինգ տարիների ընթացքում, նրա խոսքով, միջազգային հանրությունը կենտրոնացել է Գազայի տնտեսության բարելավման վրա՝ հուսալով, որ ավելի բարձր զբաղվածությունը և ավելի լավ կենսապայմաններն անկլավում կարող են կանխել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև լարվածության նոր բռնկումը:
«Օտարերկրյա ուժերի առաջնորդները նաև կենտրոնացել են Իսրայելի և արաբական այլ պետությունների միջև դիվանագիտական գործարքների վրա՝ հավատալով, որ դրանք, ի վերջո, կարող են անուղղակիորեն հանգեցնել պաղեստինցիների հետ խաղաղության»,-ասել է նա: