ՄԱԿ-ը հույս ունի, որ Հորմուզի նեղուցը «կայուն կերպով» կվերաբացվի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ Հորմուզի նեղուցը «կայուն կերպով» կվերաբացվի։
«Կարծում եմ՝ չափազանց կարևոր է, որ բոլորը հարգեն յուրաքանչյուր ստորագրված համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները,— Նյու Յորքում ասել է Դյուժարիկը։— Եվ կարծում եմ՝ նույնքան կարևոր է, որ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը չմոռանան ընդհանուր շահի մասին»։
«Հազարավոր տղամարդիկ ու կանայք... արգելափակված են մնացել նավերում, մինչդեռ մենք բոլորս կախվածություն ունենք նրանցից՝ մեր ամենօրյա սպառման ապրանքները ստանալու հարցում»,— հավելել է Դյուժարիկը։


