երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՄԱԿ-ում հայտնել են, որ Ուկրաինայում ավելի քան 5 մլն մարդ լքել է իր տունը

ՄԱԿ-ում հայտնել են, որ Ուկրաինայում ավելի քան 5 մլն մարդ լքել է իր տունը

Ավելի քան 5 մլն մարդ Ուկրաինայում ստիպված է եղել լքել իրենց տները հակամարտության հետեւանքով։ Այս մասին Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:

"Ուկրաինայում ավելի քան 5 մլն մարդ, բնակչության 10-15 տոկոսը զրկվել Է օթեւանից, որոնցից կեսն արդեն լքել է երկիրը, բայց այս տեմպերով եւս 3 մլն մարդ կհեռանա առաջիկա օրերին", - ասել է Գրանդին:

Նրա խոսքով ՝ Ուկրաինայի 40 միլիոնանոց բնակչության մեկ երրորդը "հուսահատ վիճակում է պատերազմի հետեւանքների պատճառով": "Ամենից շատ ապշեցնում է, թե ինչպես է նման իրավիճակ ստեղծվել ընդամենը երկու շաբաթվա ընթացքում", - հավելել Է նա՝ նշելով, որ "այդ միգրացիոն ճգնաժամն ամենալուրջն է" Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Գերագույն հանձնակատարը նաեւ նշել է, որ առայժմ իրավիճակից ելքը գտնվում է այն բանի շնորհիվ, որ "ուկրաինացիները սերտ կապեր ունեն Եվրոպայի հետ, որտեղ արմատավորվել է ուկրաինական համայնքը":

"Այդ տեսանկյունից նրանց ժամանակավոր ընդունումը պարզեցվում է, քանի դեռ առնվազն ընդունելության մեծ կենտրոններ պետք չեն։ Բայց մենք պետք է նայենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը, հատկապես եթե ռմբակոծություններն ընդլայնվեն երկրի արևմտյան հատվածներում", - ասել է Գրանդին:

Ավելի վաղ Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել էր, որ Ուկրաինայում պարենային օգնության կարիք ունի 3-5 մլն մարդ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: