շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՄԱԿ-ն արձանագրում  է զինված ընդհարումների շարունակումը թուրք-սիրիական սահմանին

ՄԱԿ-ն արձանագրում  է զինված ընդհարումների շարունակումը թուրք-սիրիական սահմանին

 ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիային նվիրված նոյեմբերի 14-ի նիստում գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուքոքը հայտարարել է, որ ՄԱԿ-ն արձանագրում  է զինված ընդհարումների շարունակումը Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից մի շարք շրջաններում:

«Ես շարունակում եմ ուշադրությամբ հետեւել իրադարձությունների զարգացմանը Սիրիայի հյուսիս - արեւելքում,- ասել է նա:

Նրա խոսքով՝  հոկտեմբերի 17-ին եւ 22-ին ձեռք բերված համաձայնություններից հետո բռնության մակարդակը նվազել է: Սակայն մարտերը շարունակվում են սահմանամերձ գոտիներում, առանձնապես Ռաս ալ Այնում եւ Թել Աբյադում:

«Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը հաղորդումներ է ստացել, որ Էսկալացիայի պահից 49 խաղաղ քաղաքացի Է զոհվել ավիահարվածներից, ցամաքային հարվածներից, դիպուկահարի կրակից, ինչպես նաեւ զինված խմբավորումների գործողություններից»,- հավելել ասել է Լոուքոքը։ 

  • Կիսվել: