երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՄԱԿ-ին մտահոգում են ռազմական գործողությունները Սիրիայում

ՄԱԿ-ին մտահոգում են ռազմական գործողությունները Սիրիայում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը կոչ է անում անհապաղ դադարեցնել մատերը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, որտեղ կառավարական ուժերի կողմից սկսված գործողությունների արդյունքում անցած մեկ շաբաթվա ընթացքում այստեղից մի քանի տասնյակ հազար մարդ է հեռացել։

Գուտերեսի խոսնակն ասել է, թե ՄԱԿ-ի ղեկավարությունն անհանգստացած է «ռազմական գործողությունների ծավալով եւ տարհանման ուղիների վրա իրականացվող հաձակումներով, երբ այս ուղիներով իրենց տներից հեռանում են քաղաքացիական անձինք», տեղեկացնում է է Ամերիկայի ձայնը:

Սիրիայի կառավարությունը փորձում է իր վերահսկողությունը հաստատել Իդլիբի գավառում, որը 2Օ11 թվականին սկսված քաղաքացիական պատերազմից հետո ապստամբ ուժերի վերահսկողության տակ մնացած վերջին շրջանն է։

Ռուսական ուժերի օդային գրոհների ներքո, սիրիական ուժերն անցյալ շաբաթվանից իրականացվող գործողություններիարդյունքում հետ են վերցրել մի շարք քաղաքներ ու մոտենում են ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Մաարեթ ալ Նուման քաղաքին։

  • Կիսվել: