երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հրաժարվել է Ռուսաստանը ճանաչել որպես «ագրեսոր պետություն». ՌԴ ԱԳՆ

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հրաժարվել է Ռուսաստանը ճանաչել որպես «ագրեսոր պետություն». ՌԴ ԱԳՆ

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հրաժարվել է Ռուսաստանը ճանաչել որպես «ագրեսոր պետություն», հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Միջազգային դատարանը չի հետևել Կիևին և սկզբունքորեն հրաժարվել է Ռուսաստանին ճանաչել «ագրեսոր պետություն»,-նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Դատարանը նաև մերժել է ուկրաինական պնդումներն առ այն, որ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ահաբեկչական կազմակերպություններ են։

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունն այս եզրակացություններին առանձնահատուկ նշանակություն է տալիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի վճռով, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, «Կիևը հույս ուներ ամրապնդել Արևմուտքում գողացված ռուսական ակտիվների փոխանցման և Ռուսաստանի դեմ միջազգային սահմանափակումներ մտցնելու իր պահանջները»:

«Բացի այդ, Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Միջազգային քրեական օրենսգրքով նախատեսված՝ Ուկրաինայի պահանջը՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու Boeing MH17 ինքնաթիռի կործանման համար»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: