շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Ստամբուլ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Ստամբուլ

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եվրոպական շրջագայությունը կավարտի Ստամբուլ այցելությամբ»։ 

Այս մասին հայտնել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի աշխատակազմի աղբյուրը։
 
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Քիշնևում հանդիպել էր Մոլդովայի նախագահին։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և այլ օրակարգային հարցեր։
 
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Անտոնիո Գուտերեշն այսօր համատեղ համակարգման կենտրոնի տեսչական խմբի հետ կմասնակցի ցորենով բեռնված նավի ստուգմանը, որը կայանել է Ստամբուլում։

  • Կիսվել: