շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկու նոր անցակետերի միջոցով օգնության առաքելու հնարավորությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկու նոր անցակետերի միջոցով օգնության առաքելու հնարավորությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չորեքշաբթի ողջունել է Դամասկոսի համաձայնությունը՝ բացելու երկու լրացուցիչ անցակետեր՝ սիրիական կառավարության կողմից չվերահսկվող տարածքներ մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Այս մասին հայտնում է Sana գործակալությունը։

Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադի հետ։

«Քննարկվել է Սիրիայի հյուսիսում գտնվող «Բաբ էս-Սալամ» և «Ալ-Ռայի» անցակետերով տուժած բնակչության համար մարդասիրական ապրանքների մատակարարման հարցը», – ասվում է Արաբական Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ, որը մեջբերում է գործակալությունը։

Դրանում ասվում է, որ Գուտերեշը նախարարին տեղեկացրել է «ՄԱԿ-ի կողմից ձեռնարկված միջոցների մասին՝ անհրաժեշտ ֆինանսավորումը մոբիլիզացնելու՝ աղետից տուժած սիրիացիներին աջակցելու համար»։

  • Կիսվել: