երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը։

Գլխավոր քարտուղարի անունից պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ նշվում է. «Գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ հումանիտար հրադադարը, որը համաձայնեցվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում և հաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում, ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով երկուշաբթի` հոկտեմբերի 26-ի 08։00-ին»։

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։

  • Կիսվել: