երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Զելենսկու և Էրդողանի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Զելենսկու և Էրդողանի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը օգոստոսի 18–ին Լվովում կմասնակցի Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ հանդիպմանը:

Այս մասինհայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
 
«Նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հինգշաբթի կլինի Լվովում և կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահի հետ եռակողմ հանդիպմանը», - ասել է Դյուժարիկը:
 
Նրա խոսքով՝ հաջորդ օրը համաշխարհային կազմակերպության ղեկավարը կմեկնի Օդեսա, որտեղ կայցելի Սևծովյան հացահատիկային երեք նավահանգիստներից մեկը:
 
Նյու Յորք վերադառնալուց առաջ, որը շաբաթ–կիրակի կլինի, Դյուժարիկի խոսքով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Ստամբուլ Համատեղ համակարգող կենտրոն այցելելու համար:

  • Կիսվել: