ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը չի բացառում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ, Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոքը հնարավոր է համարում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը:
Այս առնչությամբ նա, մասնավորապես, ասել է. «Եթե խաղաղության համաձայնագիր կնքվի, այն պետք է հնարավորինս պաշտպանված լինի։ Եվ եթե անդամ պետությունների մեծամասնությունը կարծում է, որ դրա համար անհրաժեշտ են կապույտ սաղավարտներ, ապա դա, մենք հույս ունենք, կօգնի ապահովել երկարատև խաղաղություն։ Նախևառաջ անհրաժեշտ է անցկացնել խաղաղության բանակցություններ»:


