շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների առնչությամբ արտահերթ նիստ կանցկացնի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների առնչությամբ արտահերթ նիստ կանցկացնի

Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իրանում Իսրայելի ռազմական գործողությունների հետ, կներկայացվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեղեկատվությունը Թեհրանի միջուկային օբյեկտների վերաբերյալ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Զեկույցում, մասնավորապես, ասված է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իրանի վրա Իսրայելի հարձակման հետ: Նիստը կսկսվի Նյու Յորքի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին): ՄԱԳԱՏԷ-ից, ի թիվս այլ բաների, ակնկալվում է տեղեկատվություն այս երկրում միջուկային օբյեկտների վիճակի մասին»:

 

  • Կիսվել: