երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՄԱԿ-ի ԱԽ-ն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նիստ կանցկացնի

ՄԱԿ-ի ԱԽ-ն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նիստ կանցկացնի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին հանդիպում է անցկացրել՝ պայմանավորված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը

Նշվում է, որ հանդիպումն անցկացնելու հարցով նախապես դիմել էր ԱՄՆ-ն։

Անվտանգության խորհուրդը ընթացակարգային քվեարկության ժամանակ կողմ է արտահայտվել նիստի անցկացման հարցում: Կողմ է քվեարկել 10 երկիր, դեմ է եղել երկու երկիր՝ Ռուսաստանը, Չինաստանը, 3 երկիր ձեռնպահ է մնացել: Հանդիպման անցկացման համար անհրաժեշտ էր 9 կողմ ձայն։ Ինչպես հայտարարել է խորհրդի նախագահ, Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուլը, նիստին կմասնակցեն Ուկրաինայի, Բելառուսի, Լիտվայի և Լեհաստանի ներկայացուցիչները:

Նշենք, որ վերջերս արեւմտյան երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանը հերքում է այդ տեղեկությունները և դրանք անհիմն համարում:

 

  • Կիսվել: