ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ ռուսական բանաձեւի նախագիծը

ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ ռուսական բանաձեւի նախագիծը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել ռուսական բանաձեւի նախագիծը, որը կոչ է անում անհապաղ զինադադար հաստատել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, գրում է «ՌԻԱ նովոստին»:

Փաստաթղթում ասվում էր, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում անհապաղ, կայուն և ամբողջովին հարգված մարդասիրական հրադադարի»: Բանաձեւը չի ստացել անհրաժեշտ 9 կողմ ձայնը։ Բանաձեւին կողմ է քվեարկել 5 երկիր, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 6։

Նախագիծը խստորեն դատապարտում է բռնությունն ու ռազմական գործողությունները խաղաղ բնակչության դեմ, ինչպես նաև «բոլոր ահաբեկչական գործողությունները»:

Փաստաթղթի համաձայն՝ խորհուրդը նաև կոչ է արել ազատ արձակել բոլոր պատանդներին։

Տեքստը հումանիտար օգնության անխոչընդոտ տրամադրման և բաշխման և խաղաղ բնակիչների տարհանման համար պայմաններ ստեղծելու կոչ էր պարունակում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: