երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ռեպարացիաներ վճարել ստրկության համար

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ռեպարացիաներ վճարել ստրկության համար

ՄԱԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ստրկավաճառությունը խտրականության հիմք է հանդիսացել՝ հիմնված սպիտակ ռասայի գերազանցության գաղափարի վրա։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել ռեպարացիաներ վճարել տրանսատլանտյան ստրկավաճառության համար, տեղեկացրել է Reuters գործակալությունը։

Նրա կարծիքով՝ դա պետք է օգնի հաղթահարել ստրկավաճառության ժառանգությունը ժամանակակից հասարակությունում, ներառյալ համակարգային ռասիզմը։

Գործակալությունը տեղեկացրել է, որ 15-19-րդ դարերում առնվազն 12,5 մլն աֆրիկացի է առեւանգվել, եվրոպական նավերով բռնի տեղահանվել եվրոպացի առեւտրականների կողմից եւ ստրկության վաճառվել։

Այդ դաժան ճամփորդությունում ողջ մնացածներն աշխատել են ամերիկյան պլանտացիաներում, հիմնականում Բրազիլիայում եւ Կարիբներում, այն դեպքում, երբ մյուսները շահագործել են նրանց աշխատանքը։

Ստրկության զոհերի հիշատակի միջազգային օրվա առիթով արված հայտարարությունում Գուտերիշը նշել է, որ անցյալի իրադարձությունները «հիմք են հանդիսացել բռնի խտրականության համակարգի համար՝ հիմնված սպիտակ ռասայի գերազանցության գաղափարի վրա»։

«Մենք կոչ ենք անում ստեղծել շրջանակային հիմքեր ռեպարացիոն արդարության համար, որպեսզի հաղթահարենք օտարման եւ խտրականության սերնդի խնդիրը»,- հայտնել է Գուտերիշը։

  • Կիսվել: