երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը ընդունել է բանաձեւ, որը կոչ է անում ապահովել հումանիտար բեռների փոխադրումը Գազայի հատված

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը ընդունել է բանաձեւ, որը կոչ է անում ապահովել հումանիտար բեռների փոխադրումը Գազայի հատված

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կոչ է արել ավելացնել հումանիտար օգնության ծավալը Գազայի հատվածի համար, տեղեկացրել է Reuters-ը։

ԱՄՆ վետոյի սպառնալիքի հաղթահարման պայքարի մի քանի օրերից հետո ՄԱԿ ԱԽ-ը ուրբաթ ընդունել է բանաձեւ, որով կոչ է արվում քայլեր ձեռնարկել Գազայի հատված «ընդլայնված հումանիտար օգնության անվտանգ, անխոչընդոտ առաքման եւ հրադադարի հաստատման համար»։

Բանաձեւը մեղմվել է նախորդ նախագծերի համեմատ, որոնք պատերազմն անհապաղ ավարտելու եւ օգնության հանդեպ Իսրայելի վերհսկողության թուլացման կոչ էին անում, ինչը թույլ տվեց քվեարկություն անցկացնել, եւ Իսրայելի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ն ձեռնպահ մնաց։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտնել է, որ այն, թե ինչպես է Իսրայելն իրականացնում իր գործողությունը, «հսկայական խոչընդոտներ է ստեղծում Գազայում հումանիտար օգնության բաշխման համար», որտեղ, ըստ ՄԱԿ տվյալների, օգնությունը կազմում է անհրաժեշտի ընդամենը 10 տոկոսը։

Իսրայելն իր հերթին պնդում է, որ պատերազմն սկսվելու պահից Գազա է մտել 5 405 բեռնատար պարենով, ջրով եւ դեղորայքով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: